Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Պաշտպանենք մեզ հոգով ծերերից

Պաշտպանենք մեզ հոգով ծերերից
01.06.2026 | 17:26

Հունիսի 1-ն է:

Երեխաների պաշտպանության օրը:

Պաշտպանենք մեզ հոգով ծերերից:

Չհոգնենք երեխա լինելուց:

Մեկ տարի առաջ էս նույն օրը գրված տողերով էլ մեկից հարյուր տարեկան բոլոր երեխաների ցավը տանեմ:

Ամռան առաջին օրն է,

ինչ օր է՝ դե իհարկե գիտես,

ու ո՜նց եմ ուզում, որ էսօր

ինձ նորից ասես՝ բալես:

Լիլի Մարտոյան

01.06.2016

Դիտվել է՝ 33845

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ